Գործնական քերականություն

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:
    Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:
    Գիշերն իր մութ թևերն է փռել:
    Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

    հին— վաղեմի
    Կանաչ-կանաչագույն
    խոշոր-Մեծ
    մեծ -Խոշոր
    զարմանահրաշ-Սքանչելի
    թախծալի-Տխրալի
    զուլալ-վճիտ
    անուշ-Դուրեկան
    մութ-Խավար
    Կայտառ-Աշխույժ

Ամանորը Նորվեգիայում Nyttår

Ամանորը (նորվ.՝ Nyttår) Նորվեգիայում դիմավորում են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և մտնում է այն տոնական օրերի շարքը, որոնք տևում են դեկտեմբերի 25-ից (Սուրբ ծնունդ) մինչև հունվարի 13-ը (սուրբ Քանուտի օր)։ Տոնը սովորաբար նշվում է համեստորեն (ի տարբերություն եվրոպական երկրներում առավել կարևոր համարվող Սուրբ ծնունդի)։

Նվերներ

Յուլիենիսենը այծի վրա

Չնայած նրան, որ Ամանորին նորվեգացիների մոտ նվերներ նվիրելը ընդունված չէ, երեխաները, այնուամենայնիվ, ստանում են փոքրիկ ամանորյա նվերներ ոչ սովորական հերոսների կողմից՝ գաճաճ Յուլենիսենի (նորվ.՝ Julenissen) և… այծի, որի համար հատուկ թողնում են վարսակի չոր ցողուններ։ Այդ կենդանու հետ է կապված մի հետաքրքիր առասպել, համաձայն որի նորվեգացի թագավոր Օլաֆ Երկրորդը հին ժամանակներում փրկել է վիրավոր այծին՝ հանելով նրան ժայյռի վրայից, և բուժված երախտապարտ կենդանին ամեն գիշեր թագավորի համար հազվագյուտ դեղաբույսեր է բերե]։

Յուլենիսենը շատ նման է իր ամանորյա «գործընկերներին»՝ Ձմեռ ՊապինՍանտա Կլաուսին, Պեր Նոյելին։ Նրա առավել հայտնի բնակավայրերը գտնվում են Դրյոբակ և Սավալեն քաղաքներում[2]։ Հարկ է նշել, որ կա ապացույց այն բանի, որ այդ հեքիաթային ծերուկը չի կարող բոլոր նվերները բաժանել մեկ գիշերվա ընթացքում[3]։

Մեծահասակները փոխանակվում են խորհրդանշանական հուշանվերներով. նրանք միմյանց լուցկի են նվիրում, որ խորհրդանշում է ջերմություն և ընտանեկան օջախի հարմարավետություն[4]։

Ամանորը Ռումինիայում Anul Nou

Ամանորը Ռումինիայում (ռումիներեն՝ Anul NouԱնուլ Նոու), պետական տոն, որը ռումինացիների կողմից նշվում է՝ համապատասխան գրիգորյան օրացույցի՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։ Չնայած նրան, որ Ռումինիան ուղղափառ երկիր է, Սուրբ Ծնունդն այստեղ նախորդում է Նոր տարուն և նշվում է դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Ռումինական Ձմեռ պապին անվանում են Մոշ Կրեչուն։ Սուրբծննդյան ավանդույթները երկրում սերտորեն կապված են ամանորյա ավանդույթների հետ։ Նոր տարին Ռումինիայում հաճախ անվանում են փոքր սուրբ ծնունդ։

Ռումինական ժողովրդական սովորույթներ

Ռումինական առասպելի համաձայն՝ հովիվ Կրեչունի ընտանիքը հյուրընկալել է Կույս Մարիամին։ Մարիամը երեխա է ունեցել և Մոշ Կրեչունը Մարիամին և իր երեխային կաթ ու պանիր է նվիրել։ Այդ օրվանից Սուրբ Մոշ Կրեչունը երեխաներին նվերներ է բաժանում։ Ավանդաբար Նոր տարվա տոնակատարությունները տեղի են ունենում ընտանիքի կամ մոտ ընկերների շրջանում ամանորյա սեղանի շուրջ։ Վերջերս երիտասարդույթունը նախընտրում է ավելի մեծ ու աղմկոտ վայրեր և երեկույթներ, որ կազմակերպվում են քաղաքի կենտրոնում։ Ամանորի առավոտյան ռումինացի 3-ից 12 տարեկան երեխաները շրջում են հարևան տներով։ Երեխաները թակում են տների դռները, երգեր են կատարում և տանտերերին երջանկություն ու երկար տարիների կյանք մաղթում։ Դրա փոխարեն նրանք նվեր են ստանում խնձոր, կոնֆետներ, գումար։

Ռումինական առասպելների համաձայն՝ Նոր տարվա նախօրեին երկինքը բացվում է, այդ իսկ պատճառով կարելի է ցանկացած երազանաք պահել։ Նոր տարում լավ բերք ստանալու համար ընդունված է «պլուգոշոր» իրականցնել։ Այդ օրը տղաները անցնում են հարևան տներով ու բակերով և երգում առաջիկա հողագործական աշխատանքների մասին երգեր, քանի որ գարունը Ռումինիայում բավականին շուտ է գալիս։

Ռումինական ամանորյա ավանդույթներ

Նոր տարվա նախօրեին աղջիկները գուշակություններ են կատարում։ Հատկապես սիրում են գուշակություններ կատարել ապագա ամուսնու վերաբերյալ, ինչպես նաև եկող տարվա եղանակի։ Վերջին դեպքում սոխուկը բաժանում են տասներկու մասերի՝ տարվա ամիսների քանակով։ Ապա ամիս-կտորները պատում են աղով և թողնում ողջ գիշեր։ Առավոտյան նայում են, թե որոնք են նրանցից խոնավ, իսկ որոնք՝ չոր։ Այդպես որոշում են, թե որ աիսը չոր կլինի, իսկ որը՝ խոնավ։ Նոր տարվա առաջին օրը Ռումինիայում ավանդաբար չի կարելի տնից ինչ-որ բան նետել, այդպես կարելի է փողոց դեն նետել ողջ տարվա երջանկությունը։ Նար առաջին օրը մարդիկ չեն լքում իրենց տները, մինչև իրենց տուն չմտնի մուգ մազերով երիտասարդ (համաձայն ավանդության՝ սևամազ մարդիկ երջանկություն ու հաջողություն են բերում, իսկ ավելի բաց գույնի մազեր ունեցողները՝ հակառակը։ Նաև ավանդաբար Նոր տարին պետք է դիմավորել աղմուկով, քանի որ բարձր ձայները հեռացնում են չար ոգիներին։

Ամանորն Իսպանիայում.՝ Año Nuevo

Ամանորն Իսպանիայում
իսպ.՝ Año Nuevo
սկսածդեկտեմբերի 31
մինչևհունվարի 1
Ավանդույթներխաղող ուտել, կարմիր ներքնազգեստ

Նոր Տարին Իսպանիայում (իսպ.՝ Año Nuevo), Իսպանիայի ամենասիրված տոներից մեկը։ Նշվում է հունվարի 1-ին ամեն տարի, գրիգորյանցկիի ամսացույցով սկսած 1582 թվականից։ Անտեսելով այն, որ Նոր տարվա հեղինակությունը մտնում է կատալոնական Սուրբ ծննդյան տոների մեջ, այն նշվում է ամբողջ Իսպանիայի բնակչության կողմից։ Նոր տարվա վերջին օրը, ամբողջ քաղաքների բնակչությունը հայտնվում է գլխավոր հրապարակում և սպասում Սուրբ ծննդին, ամեն անգամ նայելով ժամացույցին, թե երբ օրը կփոխվի։ Այդ արարողությունը ցույց են տալիս ամբողջ աշխարհով մեկ, ուղիղ միացումով։

Պատմություն և ավանդույթներ

Իսպանիայում Նոր տարվա ավանդույթների մեջ մտնում են բնակչության կողմից շատ խաղող ուտելը, որը իրենց կարծիքով մաքրում է ոգին։ Ամեն մի խաղողը օգնում է նոր տարում լինել ավելի հաջողակ։ Այդ ավանդույթը առաջին անգամ հիշատակվել է 1897 թ., սակայն իսպանացիները մտածում են, որ այդ ավանդույթը եկել է Էլչեից, և այն հիշատակվել է 1909 թվականին։ Այդ բանից հետո բոլորը գնում են տուն, որտեղ իրենց սպասում են ընտանեկան ընթրիքը, շամպայնը և գինին։ Երկրում նորաձև է նաև կարմիր ներքնազգեստ կրելը Նոր տարին դիմավորելիս, քանի որ կարմիր գույնը հաջողություն է բերում։

Ամբողջ տոնական վարքն Իսպանիայում տեղի է ունենում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը։


Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

«Խոսեի սանդալները»

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Նոյեմբեր ամսվա մայրենիի ամփոփում

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո. 
Հոմանիշներ
Համո Սահյան-Անտառում
Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:
Սողոմոն Իմաստուն, երեք առակ
Մայրենի
Գոյական անուն
Պառավ ձին: Լև Տոլստոյ
Հատուկ և հասարակ գոյականներ
Գոյականի հոլովումը
Գոյական գործնական աշխատանք
Նոյեմբերի 29- ից դեկտեմբերի 3-ը, քերականություն

Ինքնագնահատում
Ես ինձ գնահատում եմ 9

Դեկտեմբերյան և ամանորյա նախագծեր

Սուրբծննդյան ընթերցումներ`
«Լուցկիներով աղջիկը»:
Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:
Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»:
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը:
Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում:
Ֆյոդոր Դոստոևսկի
Անդերսեն, Եղևնին

Հայկական Ամանորից:
Հացը` ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:
Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները:
Նոր տարին աշխարհի երկրներում:
Այս նախագծերով սովորողը ուսումնասիրում, տեղեկանում է Կաղանդ, Նավասարդ, Ամանոր ավանդական ծեսին, տոնածառի պատմությանը, տոնածառի՝ որպես խորհրդանշի զարգացմանը;

Ամանորը մեր ընտանիքում
Սովորողը  պատմում է, ներկայացնում  տեսանյութեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ իր ընտանիքում ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների, ծիսական ուտեստների պատրաստման և այլնի վերաբերյալ, տեղադրում բլոգում, ենթակայքում, տարածում:
Ուսումնասիրում է այլ ազգերի ծիսական սովորույթները, ամանորյա խոհանոցը, համեմատում, փորձում հետաքրքիրը բերել ընտանիք:

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում ՔյորօղլինՔյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:

Հարցեր և առաջադրանքներ:

1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Պակասավոր գյուղացի -կարիքավոր գյուղացի, ճախարակ- թել մանելու գործիք, օթախ-սենյակ, չուխա-տղամարդու հագուստ:


2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Թումանյանը ապրում էր գյուղում։ Կրթություն չկար դպրոցներ չկար։Նրանք շատ վատ էին ապրում։
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ես Նորիկ Գաբրիելյանն եմ։ Ծնվել եմ 2010թ Ապրիլի 15։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրում։ Ես բնաորությամբ նման եմ իմ հայրիկին, հայրիկիս նման աշխատասեր եմ։ Մայրիկիս նման եմ տեսքով, սիրում եմ մաքրություն։ Ես զբաղվում եմ կուբիկ ռուբիկով սիրում եմ տարբեր գլուխ կոտրուկներ և սիրում եմ մարզվել։
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Մայրենի

Գոյականի թիվը 
Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի  առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝  տուն, նկար, սար, տղա:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝  տներ, նկարներ, տղաներ, սարեր:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ, քար-քարեր Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ հագուստ-հագուստներ, նվագ-նվագներ: Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ, պաշտոն-պաշտոններ:

 Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով: Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:
Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր: Այդ բառերն են արկղ, սանր, անգղ, վագր, կայսր, դուստր և այլն:, 

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով: Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինքԻկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ տղամարդտղամարդիկ:
  Առաջադրանքներ:



1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր: 

Մարմին,
շարժում
ժամանակ
ճանապարհ
դաշտ
նյութ
մշակույթ
օրացույց

մշակույթներ
նյութեր
մարմիններ
օրացույցներ
շարժումներ
դաշտեր
ճանապարհներ
ժամանակներ

2. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները: 

Ա. Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր: Վերջանում է եր ածանցով

Բ. Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաներ, ուղևորներ: Վերջանում է ներ ածանցով

Գ. Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ: Վերջանում է ներ ածանցով

Դ.  Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր: Վերջանում է եր ածանցով

3. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:  գործողություն է լինում

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդակագործ: գործողություն է անում

4. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր: 

Օրինակ` 

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ: 

Ա.Դասագիրքեր, հեռագիրեր, արոտավայրեր, լրագիրեր, ծառաբուներ, մրգաջուրեր մրջնաբույներ, ծաղկեփունջեր, միջնապատեր: 

Բ.Վիպագրեր, մեծատուններ, զինակրներ, ժամացույցներ, կողմնացույցներ, երգահաններ, քարահատներ, պատմագիրներ, քանդկագործներ: 

5. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն: 

Ամերիկացի-(վիճակագիրներ) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահներ) ու….(հողագործներ):  Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատարներ ) են: Հաջորդը…( մատուցողներ) ու … (բուժքույրներ) են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկաններ),…(հետախույզներ) ու  (պահակներ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետներ) ու…(նախարարներ): 

6. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: 

Կետորս, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց

Բոլոր նավապետնները էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել: 

Մեզ ասացին, որ բոլոր ժաացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս: 

Ասում են, որ շնաձուկնները արյան հոտն է հրապուրում: 

Այդ տարածքում աշխատող կետորսնները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի: 

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել: