Ամանորը Ռումինիայում Anul Nou

Ամանորը Ռումինիայում (ռումիներեն՝ Anul NouԱնուլ Նոու), պետական տոն, որը ռումինացիների կողմից նշվում է՝ համապատասխան գրիգորյան օրացույցի՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։ Չնայած նրան, որ Ռումինիան ուղղափառ երկիր է, Սուրբ Ծնունդն այստեղ նախորդում է Նոր տարուն և նշվում է դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Ռումինական Ձմեռ պապին անվանում են Մոշ Կրեչուն։ Սուրբծննդյան ավանդույթները երկրում սերտորեն կապված են ամանորյա ավանդույթների հետ։ Նոր տարին Ռումինիայում հաճախ անվանում են փոքր սուրբ ծնունդ։

Ռումինական ժողովրդական սովորույթներ

Ռումինական առասպելի համաձայն՝ հովիվ Կրեչունի ընտանիքը հյուրընկալել է Կույս Մարիամին։ Մարիամը երեխա է ունեցել և Մոշ Կրեչունը Մարիամին և իր երեխային կաթ ու պանիր է նվիրել։ Այդ օրվանից Սուրբ Մոշ Կրեչունը երեխաներին նվերներ է բաժանում։ Ավանդաբար Նոր տարվա տոնակատարությունները տեղի են ունենում ընտանիքի կամ մոտ ընկերների շրջանում ամանորյա սեղանի շուրջ։ Վերջերս երիտասարդույթունը նախընտրում է ավելի մեծ ու աղմկոտ վայրեր և երեկույթներ, որ կազմակերպվում են քաղաքի կենտրոնում։ Ամանորի առավոտյան ռումինացի 3-ից 12 տարեկան երեխաները շրջում են հարևան տներով։ Երեխաները թակում են տների դռները, երգեր են կատարում և տանտերերին երջանկություն ու երկար տարիների կյանք մաղթում։ Դրա փոխարեն նրանք նվեր են ստանում խնձոր, կոնֆետներ, գումար։

Ռումինական առասպելների համաձայն՝ Նոր տարվա նախօրեին երկինքը բացվում է, այդ իսկ պատճառով կարելի է ցանկացած երազանաք պահել։ Նոր տարում լավ բերք ստանալու համար ընդունված է «պլուգոշոր» իրականցնել։ Այդ օրը տղաները անցնում են հարևան տներով ու բակերով և երգում առաջիկա հողագործական աշխատանքների մասին երգեր, քանի որ գարունը Ռումինիայում բավականին շուտ է գալիս։

Ռումինական ամանորյա ավանդույթներ

Նոր տարվա նախօրեին աղջիկները գուշակություններ են կատարում։ Հատկապես սիրում են գուշակություններ կատարել ապագա ամուսնու վերաբերյալ, ինչպես նաև եկող տարվա եղանակի։ Վերջին դեպքում սոխուկը բաժանում են տասներկու մասերի՝ տարվա ամիսների քանակով։ Ապա ամիս-կտորները պատում են աղով և թողնում ողջ գիշեր։ Առավոտյան նայում են, թե որոնք են նրանցից խոնավ, իսկ որոնք՝ չոր։ Այդպես որոշում են, թե որ աիսը չոր կլինի, իսկ որը՝ խոնավ։ Նոր տարվա առաջին օրը Ռումինիայում ավանդաբար չի կարելի տնից ինչ-որ բան նետել, այդպես կարելի է փողոց դեն նետել ողջ տարվա երջանկությունը։ Նար առաջին օրը մարդիկ չեն լքում իրենց տները, մինչև իրենց տուն չմտնի մուգ մազերով երիտասարդ (համաձայն ավանդության՝ սևամազ մարդիկ երջանկություն ու հաջողություն են բերում, իսկ ավելի բաց գույնի մազեր ունեցողները՝ հակառակը։ Նաև ավանդաբար Նոր տարին պետք է դիմավորել աղմուկով, քանի որ բարձր ձայները հեռացնում են չար ոգիներին։

Оставьте комментарий