Վիլյամ Սարոյան․ «Առաջին օրը դպրոցում»

Երրորդ մաս

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին։

1. Գրի՛ր հաճելի, բարձրանալ, տխրել, լիքը բառերի հականիշները և կազմի՛ր նախադասություններ։

  • Հաճելի-տհաճ            Տհաճ է, երբ ընկերներ չունես։
  • Բարձրանալ-իջնել     Սարից իջնելը դժվար չէ։
  • Տխրել-ուրախանալ   Ուրախանալ սիրում են բոլորը։
  • Լիքը-շատ                  Շատ ընկերներ ունեցեք։

2. Դո՛ւրս գրիր հինգ ուղղագրական դժվարություն ունեցող բառ( լսվում է մի կերպ, գրվում՝ այլ կերպ)։

  • Պառկել
  • բզզել
  • երևալ
  • երգել
  • Էրնըստ
Реклама

Ինքնաստուգում

  • Այսօր մեր տնօրենի ծննդյան օրն է։
  • Արևը ոսկեզոծ շողերը  սևեռելէր քառագագաթ Արագածի վրա։
  • Երկուշաբթի առավոտյան Վարդկեսը, Էմման,  Էդգարը և Եվան գնացին ճամփորդության։
  • Ճանապարը խորդուբորթ էր ։
  • Արփի երեկոյան իրեն շատ դժբախտ զգաց,  որովհետև վատառողջ էր։

Առաջադրանք

Թվի ներկայացո կարգային գումարելիների գումարի տեսք
111=1×100+1×10+1
586941=5×100000+8×10000+6×1000+9×100+4×10+1×1

29 ա) 67
67=6×10×7×1
308=3×100+8×1
4552=4×1000+5×100+5×10 +2×1

30 ա)
7 հազ.+3հ.+3տ.+5մ  -7335
8×10000+3×10004× 10  -83020
200000+400+5  -200405

33ա)
34581
փոխ.հետո
54581

54581- 34581=20000

Պատ.՝ 20000-ով

Ջերմոց-լաբորատորիա

Այսօր մենք դասարանցիներով գնացել էինք մեր դպրոցի ջերմոցը։ Այնտեղ մեզ դիմավորեց տիկին Շողիկը, ով մեզ ցույց տվեց բույսերը և ձկներին։ Խոսեցինք, քնարկեցինք։ Փորձեցինք նաև բույսեր աճեցնել; հետաքրքիր էր շատ։

Իմ ամառային առձակուրդները Ռուսաստանում

67403298_2364045540505830_403956934207602688_nՈղջու՜յն, ես Նորիկն եմ Գաբրիելյան: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ուզում եմ ձեզ պատմել իմ ամառային արձակուրդների մասին: Այս տարի ճամփորդեցի դեպի Ռուսաստանի Կրասնոդար քաղաքը: Ասեսմ, որ շատ մաքուր քաղաք է: Հիմնականում ժամանակակից ու բարձրահարկ շենքեր են: Ունեն հսկայական առևտրի կենրոններ: Տեսել եմ իրենց Կուբան գետը: Շատ անտառներ ունեն: Քաղաքն էլ ամբողջությամբ կանաչապատ է ու խնամված:Այստեղ կան նաև հայկական եկեղեցիներ: Ասեմ նաև շատ հայեր էլ կան: Հետևեք իմ տեսանյութերին:

 

 

Իրենց գեղեցիկ այգիները

Իրենց Լեգոների աշխարհում

Իրենց շենքերի բակերն ու խաղահրապարակները

Ժողովրդական օպերա. «Անբան Հուռիով՝ Ծիտը, Ծտով՝ ծաղկահանդես…», ամփոփում

Ահա և վերջ… ավարտեցի 3-րդ դասարանը: Հպարտ եմ , որ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ չկա ձևական հանդեսներ, որտեղ չկա պարտադրողականություն, այլ կա ուրախ միջավայր, լավ տնօրեն, լավ դասվար, լավ ընկերներ: ԿԱՐՈՏԵԼՈՒ եմ քեզ իմ դպրոց: Հպարտ եմ , որ Սեբաստացի եմ…