Դեպի Գեղաշեն

Այսօր Արևելյան և Արևմտյան դպրոցների հայրենագիտության ակումբի անդամներով ճամփորդեցինք դեպի Գեղաշեն։Ճամփորդության պատասխանատուն Արմինե Գոգինյանն էր։ Մեզ են միացել Քոլեջի ուսանողները, դասավանդողները,առողջագետ Քրիստինե Սահակյանցը և մեր ընկեր Սմբատը։ Մենք պայմանավորվեցինք, որ ժամը 8։50 պետք է լինենք Մայր դպրոցի բակում։ Բոլորս հավաքվեցինք և շարժվեցինք։ Ես մեքենայի մեջ պատահական հիշեցի, որ տերմոսիս մեջ պետք է սուրճ լցնեի, որ տաք-տաք հյուրասիրեի ընկեր Արմինեյին և այդ պահին ընկեր Արմինեն ասաց․ <<Նորի՛կ, սուրճը բերե՞լ ես և ես հիշեցի, որ ես չեմ պատրաստել սուրճը։ >>։Երբ մենք հասանք Գեղաշեն գյուղ, այնտեղ հանդիպեցինք Գագիկ Հարությունյանին։ Նա հնագույն մեղվաբույծներից է։ Նա մեզ պատմում էր, թե ի՞նչ է <<մեղուն>> և <<մեղվաբուծությունը>>։ Նրա հետ խոսեցինք մեղվաբուծության թեմայի շուրջ։ Գագիկ Հարությունյանին նվիրեցինք մեր Սեբաստացու գինին և մեր պատրաստատ մեղրը, իսկ նա մեզ նվիրել է գրքեր և դեղեր մեղուների համար։ Երբ մենք հասանք մի եկեղեցու մոտ՝ նախաճաշեցինք։ Քանի որ տղաները քիչ էին, ես նախաճաշում էի ընկեր Սմբատի հետ։ Քանի որ ընկեր Սմբատը մոռացել էր ուտելիքը դնել պայուսակի մեջ, ես հյուրասիրեցի՝ հաց ու շպանիր և բոլոր վարունգներս։ Նախաճաշելուց հետո ներս մտանք եկեղեցի, աղոթեցինք, երգեցիք։ Իսկ հետո որոշեցինք գնալ կապույտ խաչի մոտ։ Այդ գյուղի երեխաներին խոսեցնում էինք, հետաքրքիր էր շփվել նրանց հետ։Քայլելով ուզում էինք գնալ Թուխ Մանուկ, բայց ոնց հասկացանք սխալ ճանապարհով ենք գնացել, ճարահատույց վերադարձանք և ուրիշ եկեղեցի մտանք: Հետ գալու ճանապարհին մենք կարդում էինք Գագիկ Հարությունյանի նվիրած գրքերը։ Հետաքրքիր է լինել մեզուների աշխարհում։

Շնորհակալ եմ․․․

Հայրենագետի ակումբի 3-րդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Զվարթնոցի թանգարան
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Զատկական խաղեր
Ձվախաղեր
Սուրբ Հարության տոն
Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ
Ինչպե՞ս եմ ես մարզվում
Ձյուդո սպորտաձևի մասին
Ձյուդո սպորտաձև. Նախագիծ
Նավասար
Արագած լեռ
Հայաստանի լեռները
Սևաբերդ
Ջրվեժ գյուղ

Զվարթնոցի թանգարան

5 Հետաքրքիր տեղեկություն Զվարթնոցի վերաբերյալ

  1. Զվարթնոցը համարվում է եզակի ճարտարապետական կառույց
  2. 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
  3. Զվարթնոցի անվան հետ կապված կա մի հետաքրքիր պատմություն: «Զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ», այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»
  4. Համաձայն պատմիչ Ագաթանգեղոսի վկայության՝ ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել դպրության, երազահանության, իմաստության և արվեստի աստծո՝ Տիրի հեթանոսական մեհյանը

Ինչ կարող եք տեսնել Զվարթնոցի թանգարանում

Զվարթնոց տաճարը  կառուցվել է 7-րդ դարում է և հանդիսանում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, հայերի պարծանքը՝ հոյակերտ և վեհաշուք: Ըստ պատմիչների տեղեկությունների՝ Զվարթնոց տաճարը կառուցվել է 643 թվականին:

20-րդ դարի վերջին տասնամյակներին վերականգնված Զվարթնոցը հայտնի է աշխարհին:

Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի միջնադարյան արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, քրեղաններ, սափորներ, անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար անոթներ, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, 500լ տարողությամբ կավե երկու մեծ կարասներ, որոնք օգտագործվել են գինի պահելու համար: 

Գտնված իրերն ապացուցում են, որ միջնադարում Հայաստանում լայն զարգացում են ունեցել արհեստագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը և երկրագործությունը: Նշված բոլոր գտածոները պահպանվում են Զվարթնոցի ֆոնդում և ցուցադրվում են թանգարանում: Հայտնաբերվել են նաև մի շարք քանդակազարդ քարեր: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին թվագրվող կլոր սալաքար, որի վրա կան չորս տարբեր փոսիկներ և առվակ: Պեղածոների մեջ է և պտղաբերության խորհրդանիշ նախաքրիստոնեական պաշտամունքային ֆալլոտիպ կոթողը:

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Предварительный просмотр изображения

Կառուցել է Ազիզբեկ Իշխանն իր կնոջ՝ Վախախի երազի հիման վրա։ Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այդտեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու աճյունը։

Եկեղեցին ունի երկու հարկ։ Եկեղեցու չորս կողմը կենդանակերպ քանդակներ են։ Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է խաչ։ Խաչի ձախ կողմում Աստվածամայրն է՝ մանուկ Հիսուսով, իսկ աջ մասում՝ Հովսեփը։ Ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներ են։ Եկեղեցու հյուսիսային ճակատին արծիվն է՝ ճանկած ավանակին։ Արծվի քանդակի տակ՝ կամարաձև պատի վրա, ճարտարապետի անունն է՝ Շահիկ Վարդապետ։ Արևմտյան ճակատին քանդակված է կյանքի ծառը, վերևում հովազը հեծել է այծ։

Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին նման է Մոմիկ Վարդապետի կառուցած Նորավանքին։ Եկեղեցու հյուսիսային կողմում՝ պատուհանի վերևում, եղնիկի պատկեր է։ Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է չորս անուն՝ Սուրբ Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում Սուրբ Աստվածածին։ Ի տարբերություն Նորավանքի՝ Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացել են ոչ թե քարե աստիճաններով, ինչպես Նորավանքինը, այլ շարժական փայտե աստիճաններով բարձրացել են II հարկ՝ մասնակցելու Սուրբ պատարագի։

Այցելություն Աստվածածին եկեղեցի

Մենք հայրենագիտության ընտրության ակումբով չորեքշաբթի օրը գնացել էինք Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Եկեղեցին գտնվում է Մալաթիայի թաղապետարանի մոտ։ Եղանք Գրիգոր Նարեկացու արձանի մոտ, Խորհրդային տարիներին նվիրված հուշակոթողի մոտ։ Ճանապարհին անձրև եկավ, մենք թաքնվեցինք շուկայում։ Հետո պաղպաղակ ուտելով հետ եկանք դպրոց։ Շատ հավես ժամանակ անցկացրինք։

Զատկական խաղեր

Մենք այսօր գնացինք լանջերի վրա՝ զատկական խաղեր խաղալու։ Մենք հասանք լանջեր և սկսեցինք խաղալ։ ՁուկռվոցիՆ Կարապետը հաղթեց։ Իսկ երկրորդ խաղը, որ խաղացինք, ձվարաշավն էր։ Ես հաղթեցի  երկրորդ խաղում։ Երրորդ խաղը ձուգլդորիկն էր։ Այն ես և Կարապետը ընկերական հաղթանակ կոչեցինք, իսկ վերջում մի շուն եկավ և իմ մեկ ձուն տարավ։

Ձվախաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, բայց չկոտրված ձու պետք է ունենա: Խաղի նպատակն է՝ պարզել, թե ում ձուն է ավելի ամուր: Խաղացողներից մեկը ձուն պետք է բռնի ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իցկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Խաղի կանոնները.

  1. Ձու կռվեցնողները բանավոր կամ վիճակ գցելով պարզում են, թե ով է ձուն բռնողը կամ հարվածողը:
  2. Հարվածող կողմը պարտավոր է հարվածը ձվի ճիշտ ծայրամասին ուղղել:
  3. Նախ կռվեցնում են ձվերի սուր քթերը և դրանից հետո միայն, երբ այդպիսի պայմանավորվածություն է եղել, կռվեցնում են բութ քիթը բութի կամ հաղթող ձվի սուր քիթը՝ պարտված ձվի սուր քթի հետ:
  4. Հաղթողը տիրանում է ջարդված ձվին: Որպես կանոն, այս ձվախաղին նախորդում է ձու կռվեցնողների՝ իրենց ձվի գովաբանությունը: Պարծենում են, թե քանի օր են ձուն աղի մեջ պահել, թե ինչպես է այդ ձուն շատ ձվեր կոտրել և այլն: Մինչ բուն կռվին անվնելը, կռվեցնողները նախ ստուգում են՝ արդյո՞ք կեղծ չի հակառակորդի ձուն (հում ձուն դատարկելով՝ «հմուտները» մեջը լցնում են մոմ, ձյութ), ատամին խփելով ցուցադրաում են իրենց ձվի ամրությունը, կատակով կամ լուրջ առաջարկում են փոխանակել ձվերը և նոր կռվեցնել:


Ձուգլդորիկ

Այս խաղը սովորաբար խաղում են ծայրերն արդեն կոտրված, շահած ձվերով: Օրվա երկրորդ կեսին են խաղում, քանի որ օրվա այդ ժամին արդեն չջարդված ձվեր համարյա թե չեն մնում: Խաղում են թեք տեղանքում: Խաղի նպատակն է՝ ձուն բլրակի գագաթից գլորելով դիպցնել մինչ այդ մրցակիցների գլորած ձվերից որևէ մեկին և այդպիսով ձու շահել: Խաղը սկսելուց առաջ խաղացողները, իսկ դրանց թիվը կարող է նույնիսկ տասնհինգ, քսանը լինել, վիճակով պարզում են խաղի մեջ մտնողների հերթականությունը:

Խաղի կանոնները.

  1. Առաջին ձուն գլորողից հետո հաջորդ ձուն գլորողները փորձում են իրենց ձուն այնպես գլորել, որ այն դիպչի մինչ այդ գլորած և բլրի թեք լանջերում կամ ստորոտում անշարժ դիրքում գտնվող որևէ ձվի:
  2. Այն խաղացողին, ում հաջողվել է գլորելով խփել ներքևում գտնվող ձվին, իրավունք է վերապահվում վերցնել խփված ձուն և մեկ անգամ ևս գլորել:
  3. Խփված ձվի տերը համարվում է պարտված և խաղից դուրս է մնում կամ էլ խաղի մեջ է մտնում նոր ձվով:
  4. Ըստ հերթի՝ մինչև վերջ ձվերը գլորելուց հետո առաջին ձուն գլորող մասնակիցը և ըստ հերթի՝ մյուսները (եթե ձուն չեն տարվել) իրավունք ունեն վերցնել իրենց արդեն գլորած ձուն և նորից գլորել:
  5. Խաղավարտին, երբ խաղացողների թիվն արդեն խիստ կրճատված է լինում, իսկ ձվերի դիպչելու հավանականությունը՝ պակասած, մասնակիցները կարող են կնքել հետևյալ պայմանը՝ բոլոր ձվերը կվերցնի նա, ով ձուն գլորելիս անշարժ ձվերից ցանկացածին կդիպցնի:
  6. Արգելվում է գլորվող ձվին այս կամ այն եղանակով բնական ընթացքից շեղելը:

Այս խաղը առավել հետաքրքիր է դառնում, երբ մասնակիցները շատ են լինում: Խաղի ընթացքում, որպեսզի թյուրիմացություններ և վեճեր չառաջանան, թե ձվերից որը ում է պատկանում, խաղացողը գլորելուց հետո գնում է դրա հետևից և կողքին կանգնում, պայմանով, որ այն չտեղաշարժի և գլորվող ձվերին չխանգարի: Խաղի համար երեխաները կարող են նաև դատավոր ընտրել: «Ձուդլդորիկը» հաճախ միայն 5-րդ կանոնի համաձայն են խաղում: Այս դեպքում

ա) որպեսզի խաղացողի կողմից նախապես ուղղություն տալու հնարավորությունը բացառվի, խաղը կազմակերպում են այն պատերի տակ, որտեղ հողը թեքություն ունի: Պատի վրա նախապես մինչև մեկ մետր բարձրության վրա որևէ կետ են նշում, և բոլորը պարտավորվում են այստեղից ձուն պահելով բաց թողնել թեք հարթության վրա.

բ) մրցակիցներից յուրաքանչյուրը նոր ձվով է հանդես գալիս՝ նախօրոք նետած ձուն (ձվերը) գետնին թողնելով: Սա հնարավորություն է ընձեռում, որ գետնին հնարավորին չափ շատ ձվեր կուտակվեն և հաղթողը բոլորին տիրանա.

գ) ձու գլորողը կարող է իր քայլքով մեկ ձու շահել, եթե նրա նետած ձուն որևէ ձվից իր թզի հեռավորության վրա կանգնի: Այս դեպքում վերջինս նրա ավարն է դառնում, բայց սեփական ձուն գետնին է մնում, իսկ քայլ կատարելու հերթը հաջորդ մրցակցին է անցնում.

դ) պահեստային ձու չունենալու դեպքում տվյալ մասնակիցը խաղից դուրս է մնում՝ նախորդ նետած ձվերը կորցնելով:

Ձվարշավ

Այս խաղը նույնպես սովորաբար կոտրված ձվերով են խաղում: Խաղացողները՝ 2 – 4 հոգի, թեք տարածք են ընտրում և բարձունքից միաժամանակ իրենց ձվերը գլորում: Ում ձուն որ հեռու գլորվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուսների ձվերը «հավաքում»: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով խաղացողներից մեկը ձեռքի ձգված ափը ուղղահայաց գետնին է հպում, ապա բոլոր մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի, այս ափ-պատնեշի ետևում են շարում: Ձեռքը հեռացնելուն պես, ձվերը բարձունքից ցած են գլորվում՝ ձվարշավի տպավորություն թողնելով:

Ձուպտտոցի 

Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով:

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են, իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Ձյուդո սպորտաձևի մասին

Ձյուդո (ճապ.՝ 柔道, ձյու դո) բառացի՝ «Նուրբ ուղի», ճկուն մարտ վարելու արվեստ), ճապոնական մարտարվեստ, փիլիսոփայություն և մարզական մենամարտ առանց զենքի, որը մարտարվեստի ճապոնացի վարպետ Ջիգորո Կանոյի կողմից (1860-1938) ստեղծվել է 19-րդ դարի վերջին ջուջուցուի հիման վրա[1]: Վերջինս նաև ձևակերպել է մարզումների և մրցումների անցկացման կանոններն ու սկզբունքները:

Ձյուդոյի ստեղծման տարեթիվը համարվում է Կանոյի կողմից ձյուդոյի առաջին դպրոցի՝ Կոդոկանի (ճապ.՝ 講道館, կո:դո:կան) «Ճանապարհների ուսումնասիրման ինստիտուտ» հիմնադրման թիվը՝ 1882 թվականը: Ճապոնիայում ընդունված դասակարգման համաձայն՝ ձյուդոն պատկանում է, այսպես կոչված, ժամանակակից մարտարվեստների թվին (գենդայ բուդո, ի տարբերություն ավանդական մարտարվեստի՝ կորյու բուձյուցուի)[2]:

Ի տարբերություն բռնցքամարտի, կարատեի և հարվածային ոճի մյուս մենամարտերի՝ ձյուդոյի հիմքն են կազմում նետումները, ցավեցնող հնարքները, պահումները և պարտերի վիճակում խեղդելը: Հարվածները և մի քանի առավել տրավմատիկ հնարքների ուսումնասիրությունը կատարվում է կատայի ձևով, որտեղ մրցակցի վրա հնարքի իրականացման նպատակը միայն շարժումների ճշգրտությունն է:

Մարտերի մյուս տեսակներից (հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ) ձյուդոն առանձնանում է հնարքների կատարման ժամանակ ֆիզիկական ուժի ավելի քիչ օգտագործմամբ և թույլատրված տեխնիկական գործողությունների մեծ բազմազանությամբ:

Ունենալով փիլիսոփայական մեծ իմաստ՝ ձյուդոն հիմնված է 3 հիմնական սկզբունքների վրա՝ փոխօգնություն և փոխըմբռնում ավելի մեծ առաջընթացի հասնելու համարմարմնի և հոգու լավագույն օգտագործումզիջում հաղթելու համար: Մինչև ձյուդոյով զբաղվելը ավանդաբար սահմանված նպատակ է ֆիզիկական դաստիարակությունը, ձեռնամարտի պատրաստվելը և գիտակցության կատարելագործումը, ինչը պահանջում է կարգապահություն, հաստատակամությունը, ինքնատիրապետում, էթիկետի պահպանում, հաղթանակի և դրան հասնելու համար անհրաժեշտ ջանքերի կապի գիտակցում[3]:

Սկզբնական շրջանում ձյուդոն գցումներից բացի ներառել է նաև հարվածներ, սակայն հետագայում մրցումների կանոնները փոխվել են, ու հարվածներ պարունակող ձյուդոն հիմա անվանում են «մարտական ձյուդո»[4]։

Ներկայումս զուգահեռ զարգանում են, այսպես կոչված, ավանդական ձյուդոն (ի դեմս Կոդոկան ձյուդոյի և ձյուդոյի մի շարք այլ դպրոցների) և մարզական ձյուդոն, որի մրցումներն անցկացվում են միջազգային մակարդակով, և 1964 թվականից ներառված է Օլիմպիական խաղերի ծրագրում: Մարզական ձյուդոյում, որը զարգացնում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիա (IJF), ավելի շատ շեշտը դրվում է մրցման բաղադրիչին, իսկ ավանդական ձյուդոյում լրացուցիչ ուշադրություն է դարձվում ինքնապաշտպանության և փիլիսոփայական հարցերին, ինչի ազդեցությամբ առաջացել են մրցումների կանոնների ու թույլատրված հնարքների տարբերություններ:

Ձյուդոյի տեխնիկան ընկած է մենամարտի ժամանակակից բազմաթիվ ոճերի, այդ թվում սամբոյի, բրազիլական ջիու-ջիթսուի, Կավաիսի Ռյու ձյուձյուցուի, Կոսեն ձյուդոյի հիմքում: Պատանեկության տարիքից ձյուդոյով են զբաղվել Մորիհեյ Ուեսիբան (այկիդոյի հիմնադիրը), Միցույո Մաեդան (բրազիլական ջիու-ջիթսուի հիմնադիրը), Վասիլի Օշեպկովը (սամբոյի ստեղծողներից մեկը) և Գոձո Սիադոն (այկիդոյի յոսինկան ոճի հիմնադիրը)[5]: