Ձյուդո սպորտաձև. Նախագիծ

Նախագծի տևողությունը՝ Փետրվարի 15-28

Մասնակիցներ՝ Հայրենագիտության ակումբի սովորողները

Պատասխանատու՝ Նորիկ Գաբրիելյան

Վայրը՝ Արևելյան դպրոցում, տանը

Նպատակ ՝ նախագծի նպատակը այն է, որ ավել լավ ճանաչենք Ձյուդո սպորտաձևը.

  • Ծանոթանալ այս սպորտաձևին
  • Ճանաչել պատմությունը
  • Զարգացման ընթացքը
  • Որտեղ է առաջացել այս սպորտաձևը
  • Անվան ծագումը
  • Ո՞վ է ստեղծել ձյուդոն
  • Ինչպե՞ս է զարգանում Հայաստան ում

Խնդիրները ՝

  • համացանցից գտնում են ձյուդո սպորտաձևի մասին։
  • Հարցազրույց վերցնել ձյուդոյի մարզիչից։

Արդյունքում կունենանք տարբեր տեղեկություններ տեսանյութերի, ռադիոնյութերի, տեքսի տեսքով, որը կհրապարակվի իմ բլոգում, ենթակայքում։

Օգնող տեսանյութ՝

Բարձրանում ենք պարան

Օգնող տեղեկություն՝ Ձյուդո սպորտաձևի մասին

Նավասար

ՆավասարՏապանասար, Կապուտջուղի արևմտյան կողմի լեռնագագաթը։ Բարձրությունը՝ 3906 մ։ Նրա լանջերից է սկիզբ առնում Մեսրոպավան գետակը։ Նավասարի մերձակա Կռնակոչ (կամ Կռվանկոչ) չի, Ղազարի սար, Սարի, Սուրբ Նշան, Ալանգեազ, Գալիս եմ, Գալիս եմ, Ծակ քար լեռները դեռևս հեթանոսական շրջանում եղել են պաշտամունքի վայր։ Դրանց հետ կապված հնամենի մի շարք ավանդություններ, որոնք առ այսօր էլ պատմվում են այդ վայրերի բնակչության շրջանում, վկայում են, որ Կապուտջուղի բարձունքները դեռևս հնադարում եղել են մարդկային բնակատեղիներ և կապված էին հայկական իրականության հետ։ Ավանդության համաձայն, Նավասարի ստորոտում անհիշելի ժամանակներից հիմնված Գողթնի Մեսրոպավան (Մասրեվան) գյուղում մինչև քրիստոնեական վանքի կառուցումը Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ շուրջ 17 տարի բնակվել է Կռնակոչի բնական անձավներից մեկում, որն էլ մինչև այսօր անվանվում է Մեսրոպ Մաշտոցի անձավ։ Նավասարը հետաքրքիր հուշարձան է նաև սարն ի վեր մեծ ու փոքր քարակարկառների ու ժայռերի վրա և Խաչի աղբյուրի ու Գժի աղբյուրի մերձակայքում քանդակված ժայռապատկերներով՝ քարայծ, եղջերու, արջ, կինճ, օձ, կարիճ և այլն, որոնք համապատասխանում են Կապուտջուղի կենդանական կազմին։ Էական տեղ են գրավում նաև որսի տեսարաններ, մարդկանց, սայլերի, թակարդների, օղապարանների, նետ ու աղեղի, երկրաչափական զանազան նշանների տիեզերական և այլ պատկերացումներին վերաբերող պատկերները։ Նավասարի ժայռապատկերները ժամանակագրական առումով, քանդակման եղանակով և մի շարք այլ հատկանիշներով հար և նման են ոչ հեռու գտնվող Ջերմաջուր, Ուխտասար, ինչպես և Որոտան, Արփա գետերի ակունքների մերձակա լեռնապարերի, Գեղամա լեռների, Արագածի, զուգահեռաբար՝ Անդրկովկասի, Սիբիրի ու այլ վայրերի ժայռապատկերներին, որոնք թվագրվում են մ.թ.ա. 5—2-րդ հազարամյակներ։

Արագած լեռ

Արագած, հրանիծումաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետությանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն[1]։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ ՀայքիԱրագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում[2][3]։

Читать далее «Արագած լեռ»

Հայաստանի լեռները

Հայաստանի տարածքում առկա են բազմաթիվ լեռներ և հանգած հրաբուխներ։ Լեռների և հրաբուխների քանակը հասնում է 309-ի, լեռնաշղթաներինը՝ 42-ի։ Հայաստանի տարածքում ամենաբարձր լեռը Արագածն է, որի բարձրությունը կազմում է 4094 մետր։

Читать далее «Հայաստանի լեռները»

Ջրվեժ գյուղ

Ջրվեժ, գյուղ ՀայաստանիԿոտայքի մարզում, մարզկենտրոնից 48 կմ հարավ-արևմուտք։ Սահմանակից է Երևան քաղաքին։ 2008 թվականի տվյալներով բնակչության թիվը 7208[2] մարդ է, իսկ տարածքը 8,43 քառակուսի կիլոմետր[3]։ Գտնվում է ծովի մակերևույթից 1360 մետր բարձրության վրա։[3]

Ջրվեժ գյուղում է գրտվում ջրվեժ անտառապարկը։ Այն հիմնվել է 1977թվականին։ Անտառապարկում աճում են (Կարմիր գրքում) գրանցված հազվագյուտ և անհետացող 21տեսակի բույսեր՝ Սոսի, սոսի արևոլյան, գիհի բազմապտուղ, նշենի սովորական, հարյուրից ավելի ծառաթփատեսակներ՝ կովկասյան եղևնի, ղրիմյան սոճի, երեքհարյուր տեսակի այլ բույսեր։

Ջրվեժ գյուղի սահմանակից համայնքներն են Երևանի Նոր-Նորք՝ արևմուտքից և արևելքից (Ջրվեժ բանավան), Ավան-Առինջ՝ հյուսիսից, և Էրեբունի՝ հարավ-արևմուտքից, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Առինջ՝ հյուսիսից, Ձորաղբյուր՝ հյուսիս-արևելքից և Ողջաբերդ՝ հարավ-արևելքից։ Մարզկենտրոնից գյուղը գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից՝ 9 կմ։

Արտերը չհասած չորանում են։ Մի երկու օրում հունը բավական լայնացնում են։ Ջուրը թեև ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի։ Սրանց բնակիչները սկսում են վիճել, թե ով առաջ ջրի։ Ծերերից մեկը առաջարկում է ջուրը տալ նրան, ով առաջինը կարողանա մատաղ անել աղբյուրի ակին։ Երկու գյուղից էլ երիտասարդները թռչում են դեպի իրենց նախնիրները։ Անցնում է մի փոքր ժամանակ։ Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ով առաջինը կբերի։ Հանկարծ երևում է հարևան գյուղից մի երիտասարդ՝ ուսին մի ոչխար։ Այդ տեսնելով ջրվեժցի երիտասարդներից մեկը հանում է գրպանից դանակը և մորթում ինքն իրեն։ Ջուրը հասնում է ջրվեժցիներին։ Այն տեղը, ուր ընկնում է ջրվեժցի երիտասարդը, համագյուղացիները խաչարձան են կանգնեցնում։ Դրանից հետո ինչգյուղի անունը դնում են Ջրվեժ, որը բերնից-բերան դառնում է Ջրվեժ։

Ամանորը հին Հայաստանում

Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս:  Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով: 

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: 

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը մահանալուց հետո գերի էր դժոխքում, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանը մեկընդմիշտ ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ հունվար ամիսը քրիստոնյաների համար դարձել է  ամիսների սկիզբ:

Ինչպե՞ս տնական գինի պատրաստել


Գինեգործությունը արվեստ է, որը սովորելու համար երկար տարիներ են անհրաժեշտ։ Սակայն մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է գինի պատրաստել տնային պայմաններում։ Ճիշտ է, դուք գլուխգործոց կամ նոր տեսակներ չեք բացահայտի, բայց ճիշտ մոտեցման դեպքում կարող եք ստանալ ձեր քիմքին հաճո խմիչք։

Պարզվում է, որ տնական գինի պատրաստելն այնքա էլ բարդ գործընթաց չէ եւ անհրաժեշտ է միայն խաղող ու շաքարավազ, ինչպես նաեւ մի փոքր ջանք եւ համբերություն. իհարկե, լավ ըմպելիք պատրաստելու եւ հյուրերին զարմացնելու համար արժե դիմել այս քայլին։

Նախ եւ առաջ պետք է ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի. օգտագործվող տարաները պետք է շատ մաքուր ու լավ չորացված լինեն, այլապես գինու մեջ սունկ կարող է առաջանալ, որն ամբողջովին կփոխի գինու համը։ Բանկաները, կաթսաները, դույլը պետք է կամ ծծումբով ծխահարել, կամ զգուշությամբ տաք ջրով լվանալ եւ լավ չորացնել։ Ի դեպ, մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել այնպիսի տարաներ, որոնց մեջ նախկինում կաթ է լցված եղել։

Այսպիսով, տնային պայմաններում գինի պատրաստելու համար անհրաժեշտ է10կգ.խաղող եւ 2-3կգ. շաքարավազ։

Պատրաստման եղանակը. խաղողի տերեւներն ու ճյուղերը հեռացնելուց հետո, չլվացած խաղողը պետք է լցնել էմալապատ տարայի մեջ եւ զգուշությամբ ճզմել խաղողը։ Հենց այդ վիճակում խաղողն անհրաժեշտ է թողնել 4-5 օր չոր եւ տաք պայմաններում։ Տարան պետք  է ծածկել մարլայով եւ թողնել, որ խաղողի հյութը «եփվի»։

Այնուհետեւ խաղողի զանգվածը պետք է քամել, իսկ ստացված հյութի մեջ ավելացնել շաքարավազը։ Արդեն կարելի է ապագա գինին լցնել բանկաների մեջ եւ փակել հատուկ կափարիչներով։ Բանկները պետք է դնել տաք եւ չոր տեղնում (24-25 աստիճան ջերմաստիճան) եւ պահել մոտ 21-28 օր։

Ստացված գինի արդեն կարելի է լցնել շշերի մեջ եւ խցանով փակել։

Վարդատունկ

Բարև, մենք հայրենագետների խումբն էնք։ մենք որոշեցինք, որ վարդատունկ անել և սկսեցինք վարդատունկը։ Մենք ընկեր Տաթևի և ընկեր Արմիրնեի հետ գնացինք կտրոններ բերելու։ Բերեցինք կտրոններ և տնկեցինք, ջրեցինք և խնամեցինք, իսկ հաջորդ ընտրության օրը մեր նախապես փորած փոսերի մեջ դրեցինք վարդի տնկիները, որ բերել էր ընկեր Արմինեն։ Շատ հավես և հետաքրքիր օր էր։ Իսկ հիմա մենք պետք է ուշադիր լինենք, խնամենք և ջրենք։