Դեկտեմբերյան և ամանորյա նախագծեր

Սուրբծննդյան ընթերցումներ`
«Լուցկիներով աղջիկը»:
Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:
Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»:
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը:
Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում:
Ֆյոդոր Դոստոևսկի
Անդերսեն, Եղևնին

Հայկական Ամանորից:
Հացը` ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:
Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները:
Նոր տարին աշխարհի երկրներում:
Այս նախագծերով սովորողը ուսումնասիրում, տեղեկանում է Կաղանդ, Նավասարդ, Ամանոր ավանդական ծեսին, տոնածառի պատմությանը, տոնածառի՝ որպես խորհրդանշի զարգացմանը;

Ամանորը մեր ընտանիքում
Սովորողը  պատմում է, ներկայացնում  տեսանյութեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ իր ընտանիքում ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների, ծիսական ուտեստների պատրաստման և այլնի վերաբերյալ, տեղադրում բլոգում, ենթակայքում, տարածում:
Ուսումնասիրում է այլ ազգերի ծիսական սովորույթները, ամանորյա խոհանոցը, համեմատում, փորձում հետաքրքիրը բերել ընտանիք:

  «Տարբերվողների ակումբ» նախագիծ

c234f0ac5ae71c8bb48ce2ac76f90819 - Ռուբիկ-կուբիկ. Գունավոր խորանարդի ծագումը
Ռուբիկ-կուբիկը ստեղծվել է 1974թ.-ին հունգարացի ճարտարապետ Էռնո Ռուբիկի կողմից: Նա սրանով փորձում էր բացատրել եռաչափ տարածության երկրաչափական տեսությունը:

Նախագծի վերնագիր`   «Տարբերվողների ակումբ»

ժամանակահատվածը` շուրջտարյա

Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ

Պատասխանատուներ՝ Նորիկ Գաբրիելյան , Միսակ Մինասյան

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց

Նպատակը՝ տարատարիք սովորողների համար ստեղծել հետաքրքիր գլուխկոտրուկների, մաթեմատիկական տարբեր խաղերի, կառուցողական խաղերի և կուբիկ-ռուբիկ բաց դասեր, ֆլեշմոբեր։

Խնդիրները՝

  • սովորող-սովորեցնող նախագծերի շրջանակներում փորձի փոխանակում
  • նոր գիտելիքների ձեռքբերում
  • զարգացնել մտավոր ունակությունները
  • ստեղծել կառուցողական խաղերի ակումբ

Հետաքրքիր է իմանալ․․․

Անհրաժեշտ պարագաներ՝

Արդյունքում՝ դպրոցում կստեղծվի հավես ակումբ տարբերվող սովորողների համար։ Դպրոցը կունենա տարբեր կուբիկ-ռուբիկներ, ինքնաշեն գլուխկոտրուկներ, ինքնաշեն խաղեր,կկազմակերպի տարբեր մրցույթներ և ֆլեշմոբեր։ Կստեղծվի ուսումնական բլոգ և նյութերը կհրապարակվի բլոգում։

Մուտքը մեր ակումբ՝ միայն ժպիտով😉

  «Թղթե զենքեր» նախագիծ

Նախագծի վերնագիր` hնադարյան զենքեր

ժամանակահատվածը` 06․09․2021-13․09․2021

Միջին դպրոցի մասնակիցներ՝ Նորիկ Գաբրիելյան ,Գյունազարյան Կարապետ, Մեհրաբյան Դավիթ

Նպատակը՝ ծանոթանալ հնադարյան զենքերի պատմությանը և ստեղծմանը

Խնդիրները ՝

  • համացանցից գտնել հնադարյան զենքերի մասին պատմություններ։
  • զարգացնել տեխնոլոգիական գործունեությունը
  • թափոնների վերամշակում

Ընթացքը՝ համացանցից կամ այլ աղբյուրներից տեղեկություն ստանալ հնադարյան զենքերի մասին։ Փորձել տարբեր թափոններից և թղթերից ստանալ անվնաս զենքեր՝ թուր, վահան, նետ․․․

Արդյունքում կունենանք տարբեր տեղեկություններ տեսանյութերի, ռադիոնյութերի, տեքսի տեսքով, որը կհրապարակվի բլոգում, ենթակայքում։

Օգնող տեսանյութ՝

Ձյուդո սպորտաձև. Նախագիծ

Նախագծի տևողությունը՝ Փետրվարի 15-28

Մասնակիցներ՝ Հայրենագիտության ակումբի սովորողները

Պատասխանատու՝ Նորիկ Գաբրիելյան

Վայրը՝ Արևելյան դպրոցում, տանը

Նպատակ ՝ նախագծի նպատակը այն է, որ ավել լավ ճանաչենք Ձյուդո սպորտաձևը.

  • Ծանոթանալ այս սպորտաձևին
  • Ճանաչել պատմությունը
  • Զարգացման ընթացքը
  • Որտեղ է առաջացել այս սպորտաձևը
  • Անվան ծագումը
  • Ո՞վ է ստեղծել ձյուդոն
  • Ինչպե՞ս է զարգանում Հայաստան ում

Խնդիրները ՝

  • համացանցից գտնում են ձյուդո սպորտաձևի մասին։
  • Հարցազրույց վերցնել ձյուդոյի մարզիչից։

Արդյունքում կունենանք տարբեր տեղեկություններ տեսանյութերի, ռադիոնյութերի, տեքսի տեսքով, որը կհրապարակվի իմ բլոգում, ենթակայքում։

Օգնող տեսանյութ՝

Բարձրանում ենք պարան

Օգնող տեղեկություն՝ Ձյուդո սպորտաձևի մասին

«Իմ սիրելի կենդանին» նախագիծը

cropped-32149490_367559203770972_2504071817396748288_n Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 4-1 դասարան

Տևողությունը՝ Հոկտեմբերի 13- Նոյեմբերի 13

Նպատակը՝ սովորողները պատմում են իրենց սիրելի ընտանի կենդանիների մասին, որի արդյունքում զարգանում են և՛ բանավոր և՛ գրավոր հմտությունները: Սովորողները ձեռք են բերում  իրենց սիրելի կենդանուն դրական ներկայացելու հմտություններ:

Արդյունքում ստանում ենք ընտանի կենդանիների մասին պատմող նյութերի փաթեթ՝ պրեզենտացիայի, ռադիոի կամ ֆիլմի տեսքով: Արդյունքը հրապարակվում է իմ բլոգում: