«Տարբերվողների ակումբ» նախագիծ

c234f0ac5ae71c8bb48ce2ac76f90819 - Ռուբիկ-կուբիկ. Գունավոր խորանարդի ծագումը
Ռուբիկ-կուբիկը ստեղծվել է 1974թ.-ին հունգարացի ճարտարապետ Էռնո Ռուբիկի կողմից: Նա սրանով փորձում էր բացատրել եռաչափ տարածության երկրաչափական տեսությունը:

Նախագծի վերնագիր`   «Տարբերվողների ակումբ»

ժամանակահատվածը` շուրջտարյա

Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ

Պատասխանատուներ՝ Նորիկ Գաբրիելյան , Միսակ Մինասյան

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց

Նպատակը՝ տարատարիք սովորողների համար ստեղծել հետաքրքիր գլուխկոտրուկների, մաթեմատիկական տարբեր խաղերի, կառուցողական խաղերի և կուբիկ-ռուբիկ բաց դասեր, ֆլեշմոբեր։

Խնդիրները՝

  • սովորող-սովորեցնող նախագծերի շրջանակներում փորձի փոխանակում
  • նոր գիտելիքների ձեռքբերում
  • զարգացնել մտավոր ունակությունները
  • ստեղծել կառուցողական խաղերի ակումբ

Հետաքրքիր է իմանալ․․․

Անհրաժեշտ պարագաներ՝

Արդյունքում՝ դպրոցում կստեղծվի հավես ակումբ տարբերվող սովորողների համար։ Դպրոցը կունենա տարբեր կուբիկ-ռուբիկներ, ինքնաշեն գլուխկոտրուկներ, ինքնաշեն խաղեր,կկազմակերպի տարբեր մրցույթներ և ֆլեշմոբեր։ Կստեղծվի ուսումնական բլոգ և նյութերը կհրապարակվի բլոգում։

Մուտքը մեր ակումբ՝ միայն ժպիտով😉

Оставьте комментарий