Ամանորը Նորվեգիայում Nyttår

Ամանորը (նորվ.՝ Nyttår) Նորվեգիայում դիմավորում են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և մտնում է այն տոնական օրերի շարքը, որոնք տևում են դեկտեմբերի 25-ից (Սուրբ ծնունդ) մինչև հունվարի 13-ը (սուրբ Քանուտի օր)։ Տոնը սովորաբար նշվում է համեստորեն (ի տարբերություն եվրոպական երկրներում առավել կարևոր համարվող Սուրբ ծնունդի)։

Նվերներ

Յուլիենիսենը այծի վրա

Չնայած նրան, որ Ամանորին նորվեգացիների մոտ նվերներ նվիրելը ընդունված չէ, երեխաները, այնուամենայնիվ, ստանում են փոքրիկ ամանորյա նվերներ ոչ սովորական հերոսների կողմից՝ գաճաճ Յուլենիսենի (նորվ.՝ Julenissen) և… այծի, որի համար հատուկ թողնում են վարսակի չոր ցողուններ։ Այդ կենդանու հետ է կապված մի հետաքրքիր առասպել, համաձայն որի նորվեգացի թագավոր Օլաֆ Երկրորդը հին ժամանակներում փրկել է վիրավոր այծին՝ հանելով նրան ժայյռի վրայից, և բուժված երախտապարտ կենդանին ամեն գիշեր թագավորի համար հազվագյուտ դեղաբույսեր է բերե]։

Յուլենիսենը շատ նման է իր ամանորյա «գործընկերներին»՝ Ձմեռ ՊապինՍանտա Կլաուսին, Պեր Նոյելին։ Նրա առավել հայտնի բնակավայրերը գտնվում են Դրյոբակ և Սավալեն քաղաքներում[2]։ Հարկ է նշել, որ կա ապացույց այն բանի, որ այդ հեքիաթային ծերուկը չի կարող բոլոր նվերները բաժանել մեկ գիշերվա ընթացքում[3]։

Մեծահասակները փոխանակվում են խորհրդանշանական հուշանվերներով. նրանք միմյանց լուցկի են նվիրում, որ խորհրդանշում է ջերմություն և ընտանեկան օջախի հարմարավետություն[4]։

Оставьте комментарий