ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐԸ Խոսք` Ա. Գրաշու, երաժշտ.` Ա. Դոլուխանյանի

Երևանի գիշերները կապուտակ

Սիրո հազար երգ են վառել կրծքիս տակ,
Գարնան նման Երևանը մեր ժպտուն,
Քո սիրո հետ միշտ շողում է իմ սրտում:

Երևանի գիշերները հովասուն
Ձեր պարտեզում պայծառ հեքիաթ են ասում,
Ամեն ծաղկում չքնաղ դեմքն եմ քո տեսնում,
Կրծքիդ հևքն եմ, սրտիդ երգն եմ ես լսում:

Երևանի գիշերները լուսավառ
Ինձ դարձրել են սև աչքերիդ սիրահար,
Երբ կարոտով քեզ գրկում եմ, համբուրում`
Ինձ տենում եմ սև աչքերիդ հայելում:

  • Երևանի գիշերները կապուտակ
  • Գարնան նման Երևանը մեր ժպտուն
  • Երևանի գիշերները հովասուն
  • Երևանի գիշերները լուսավառ: